Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Վահան Արծրունի
Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունին ծնվել է 1857թ., Նոր Բայազետում:
Սկզբնական կրթությունն ստացել է Թբիլիսիում, որտեղ ուսանողական հակապետական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար վտարվել է գիմնազիայից և ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ֆրանսիա:
1885 թ. նա ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Մասնագիտացել է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բնագավառում: Այնուհետև պաշտպանել է դոկտորական դիսերտացիա: 1889 թ. վերադարձել է Թբիլիսի և նշանակվել քաղաքի սանիտարական բժիշկ:
Վ. Արծրունին զգալի աշխատանք է կատարել նաև դպրոցական հիգիենայի ասպարեզում: Նրա ջանքերով հայկական որոշ դպրոցներում սկսում են դասավանդել հիգիենա: Վ Արծրունին ակտիվորեն մասնակցել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիմնադրման, ապա` բժշկական ինստիտուտի կազմավորման աշխատանքներին: Նա հիմնադրել է մարդու նորմալ անատոմիայի ամբիոնը և այն ղեկավարել մինչև իր կյանքի վերջը: Վ. Արծրունին ամբիոնին կից ստեղծել է նաև անատոմիական թանգարան, որն այժմ կրում է նրա անունը:
Քանի որ մայրենի լեզվով չկար մարդու անատոմիայի դասագիրք, նա 1922-24թթ. ընթացքում հրատարակեց չորս մասից բաղկացած «Մարդակազմություն» դասագիրքը: Մեծ է Վ. Մ. Արծրունու ծառայությունը հայ բժշկական տերմինաբանության ստեղծման ասպարեզում: Նրան հաջողվեց ստեղծել «Ռուս-լատին-հայերեն» բժշկագիտական բառարան և այն հրատարակել 1924թ.: Այդ բառարանը զգալի դեր է խաղացել և շարունակում է խաղալ ինչպես մայրենի լեզվով բժշկագիտության դասավանդման, այնպես էլ մասնագիտական գրականություն ստեղծելու գործում:
1926 թ. Վ. Արծրունուն շնորհվում է պրոֆեսորի կոչում, իսկ 10 տարի անց, առանց դիսերտացիայի պաշտպանության` բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: Նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և «Աշխատանքային արիության համար» մեդալով:
Երևանի պետական բժշկական համալսարանում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ:
Վահան Արծրունու հուշերից
...Համալսարանի բակում գտնվում էր նախկին հիվանդանոցի լվացքատունը` մի քանի ցածրիկ սենյակներ, նրանց կից` ձախ թևին ախոռն էր, կառապանի սենյակը, որի տանիքին դրված էր խոտի դեզը, իսկ ախոռի առջև բարձրանում էր ձիերի աղբակույտը` ծակված ձյունով: Լվացքատան սենյակներից մեկը վերածվեց լսարանի, իսկ երկուսը` հերձարանի: Վերջիններից մեկը ծառայում էր և´ իբրև հերձարան, և´ իբրև դիականոց, այնպես որ` մենք պետք է աշխատեինք անտանելի գարշահոտության և խոնավության մեջ: Դռներն ունեին լայն ճեղքեր, լուսամուտները կոտրված էին, տանիքը ծակ էր, որտեղից երևում էր երկինքը:
Համալսարանի հին շենքի ստորին հարկում մի մութ սենյակ կար, որտեղ դրված էին մի քանի աշակերտական սեղաններ և մի փոքրիկ գրատախտակ: Այդ սենյակում էլ սկսեցի կարդալ առաջին դասախոսություններս: Ուսանողներից մեկը մի լամպ ճարեց, որը կոտրված էր ու ծխում էր: Լամպը դնելու սեղան չկար, և ուսանողներից մեկը բռնել էր այն ձեռքին:
20.06.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
25.06.2012
22.06.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
